Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գենետիկա

Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը: Երկաթը նաև, որպես  բաղադրիչ մաս, մտնում է օքսիդացնող ֆերմենտների կազմության մեջ:

 

Մարդու արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունն առանց երկաթի անհնար է և, կարելի է ասել, որ այն  դրա հիմնական գործառույթն է: Երկաթը, միանալով սպիտակուցային շղթայի հետ, հեմոգլոբինի մոլեկուլներ է կազմավորում, որոնք հյուսվածքներին թթվածին փոխանցող գործառույթն են կատարում, այն փոխակերպելով ածխաթթու գազի:

 

Մենք սովոր ենք խոսել օրգանիզմում երկաթի անբավարարության` երկաթդեֆիցիտային անեմիայի մասին: Իսկ ինչ կարող է լինել մարդու օրգանիզմում, եթե երկաթը չափից ավելի շատ է:

 

Առողջ մարդկանց մոտ երկաթն օրգանիզմում ներծծվում է փոքր քանակությամբ: Երկաթի առատության դեպքում աղիները պարզապես դադարում են այն ընդունել: Սակայն այս հերթականությունը կարող է խանգարվել հիվանդության ժամանակ: Հնարավոր է երկաթի անվերահսկելի ներծծում սկսվի: Այդ դեպքում երկաթն ինտենսիվորեն կուտակվում է օրգանիզմի ներքին օրգաններում և տարբեր հյուսվածքներում: Արդյունքում զարգանում է հեմոքրոմատոզ:

 

Եթե մարդու մոտ առկա է ժառանգական հեմոքրոմատոզ, նրա օրգանիզմում տարեկան կարող է կուտակվել մոտավորապես 0,5-ից մինչև 1,0 գրամ, այսպես կոչված, «ավելորդ» երկաթ: Այս հիվանդության ախտանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ երկաթի ընդհանուր մակարդակը հասնում է մինչև 20 գրամի: Որպես կանոն, մարդու մոտ դա տեղի է ունենում տարեց հասակում:

 

Հեմոքրոմատոզի դեպքում առաջին ախտանիշները

 

  • Մաշկը դեղնա-շագանակագույն երանգ ունի:
  • Հյուսվածքներն ու օրգանները` ժանգա-դարչնագույն երանգ:
  • Լյարդը, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձը դառնում են վառ դեղնա-շագանակագույն երանգի:

 

Բարդությունները, որոնք առաջանում են հեմոքրոմատոզի դեպքում

 

  • Դա, առաջին հերթին, շաքարային դիաբետն է: Այն կարող է զարգանալ, եթե երկաթը կուտակվել է ենթաստամոքսային գեղձում: 
  • Եթե երկաթը սկսում է հավաքվել լյարդում, ապա դա կարող է հանգեցնել ցիռոզի:
  • Մեծ նաև սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, որը կարդիոմիոպաթիա անվանումն ունի: Այս հիվանդությունը զարգանում է այն դեպքում, երբ երկաթը սկսում է կուտակվել սրտային հյուսվածքներում:

 

Հեմոքրոմատոզի բուժման միջոցները

 

  • Հեմոքրոմատոզով հիվանդացության դեպքում շաբաթը մեկ անգամ արյուն են բաց թողնում` ոչ պակաս, քան 500 մլ:
  • Հետագայում, երեք ամսվա ընթացքում սկսում են պարբերաբար ավելացնել ընդմիջումները:
  • Բուժումն ընթանում է այնքան ժամանակ, մինչև օրգանիզմում երկաթի ավելցուկը լիովին չի անհետանում:
  • Հիվանդության դեպքում սննդի օրակարգից լիովին բացառվում են խնձորը, միսը, նուռը, հնդկացորենը, ինչպես նաև կարմիր գինին: Արգելվում է երկաթի պարունակությամբ կենսաբանական ակտիվ հավելումների ընդունումը:

 

Եթե ախտորոշումը ժամանակին է կատարվում և, երբ հիվանդի մոտ լյարդի ցիռոզ չի զարգացել, հիվանդությունը հնարավոր է լիովին բուժել  և դեռ երկար տարիներ լիարժեք կյանքով ապրել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gutaclinic.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ